Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Արգենտինայում ոստիկանները ցրել են ցուցարարներին

Արգենտինայում ոստիկանները ցրել են ցուցարարներին
27.04.2013 | 13:19

Մոտ 50 մարդ է տուժել ոստիկանության և Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի հոգեբուժարաններից մեկի անձնակազմի հետ բախումների ընթացքում։ Այդ մասին հաղորդում են տեղի լրատվամիջոցները։ Հիվանդանոցի աշխատակիցներին զարմացրել է այն փաստը, որ իշխանությունները որոշել են իրենց մասնաշենքերից մեկի տեղը կառուցել կառավարական շենք։
Հեռուստատեսությամբ ցուցադրված կադրերում երևում են արյան հետքերով բժիշկներ և ոստիկաններ։ Վերջիններս ցուցարարներին և լրագրողներին ցրում էին ռետինե մահակներով և արցունքաբեր գազով։ Տեղի ոստիկանությունը նշում է, որ իրավապահներն ուժ են գործադրել այն բանից հետո, երբ իրենց ուղղությամբ քարեր են նետել։

Դիտվել է՝ 1541

Մեկնաբանություններ