Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Բոլիվիայում արգելել են USAID-ի գործունեությունը

Բոլիվիայում արգելել են USAID-ի գործունեությունը
01.05.2013 | 22:21

Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը հայտարարել է, որ իր երկրում դադարեցվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) գործունեությունը։ Վերջինիս խոսքով՝ այս կազմակերպությունը միջամտել է Բոլիվիայի ներքին գործերին։ Հիշեցնենք, որ 2008 թվականին Մորալեսը երկրից արտաքսել էր ԱՄՆ դեսպանին և Միջազգային զարգացման գործակալության աշխատակիցներին։ 2012-ին նույն գործակալության աշխատանքները դադարեցվել էին Ռուսաստանում։ ՌԴ արտգործնախարարությունն այն ժամանակ հայտարարել էր, որ USAID-ն փորձել է ազդել երկրի քաղաքական գործընթացների վրա։

Դիտվել է՝ 1427

Մեկնաբանություններ