Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Վենեսուելայի ընդդիմությունը պահանջում է չեղյալ հայտարարել ընտրությունների արդյունքները

Վենեսուելայի ընդդիմությունը պահանջում է չեղյալ հայտարարել ընտրությունների արդյունքները
03.05.2013 | 12:44

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Էնրիկե Կապրիլեսը փորձում է դատարանի միջոցով բողոքարկել նախագահական ընտրությունների արդյունքները։ Հիշեցնենք, որ այդ ընտրություններում հաղթել է նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլաս Մադուրոն։ Ընդդիմադիր ուժերի իրավաբանները բողոք են ներկայացրել Վենեսուելայի Գերագույն դատարան։ Վերջիններս բողոքում են կեղծիքների դեմ և պահանջում չեղյալ հայտարարել քվեարկության արդյունքները։
Փորձագետները կասկածում են, թե հարցն ընդդիմության օգտին կլուծվի։ Նրանք համարում են, որ դատարանը հանգուցյալ Ուգո Չավեսի ենթակայությամբ էր գործում, և դժվար թե նրա իրավահաջորդի դեմ որոշում կայացնի։

Դիտվել է՝ 1257

Մեկնաբանություններ