Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Քերին կժամանի ՌԴ

Քերին կժամանի ՌԴ
03.05.2013 | 12:48

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ բանակցությունները կլինեն արդյունավետ։ «Մենք պատրաստում ենք Բարաք Օբամայի՝ Պուտինին հղված ուղերձի պատասխանը»,- ասել է նախարարը։ Մի քանի օր առաջ Մոսկվա էր ժամանել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թոմաս Դոնիլոնը, ով ՌԴ նախագահ Վ. Պուտինին էր բերել Բարաք Օբամայի նամակը, որտեղ ներկայացված էին առաջարկներ հակահրթիռային պաշտպանության շուրջ առաջացած փակուղուց դուրս գալու առնչությամբ։
Նշենք, որ Քերին ՌԴ-ում կլինի մայիսի 7-8-ը։

Դիտվել է՝ 1375

Մեկնաբանություններ