Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Թամերլան Ցարնաևի այրու համակարգչում հայտնաբերվել են իսլամիստական նյութեր

Թամերլան Ցարնաևի այրու համակարգչում հայտնաբերվել են իսլամիստական նյութեր
04.05.2013 | 11:31

Թամերլան Ցարնաևի այրու՝ Քեթրին Ռասելի համակարգչում հայտնաբերվել են նյութեր, որոնք առնչվում են իսլամական ծայրահեղականությանը։ Այդ մասին երեկ հայտնել են ԱՄՆ իրավապահ մարմինների աշխատակիցները, որոնք ծանոթ են ապրիլի 15-ին Բոստոնի մարաթոնի ժամանակ տեղի ունեցած պայթյուններին առնչվող գործի մանրամասներին։ Ամերիկյան իշխանություններն այդ ահաբեկչության համար մեղադրում են Թամերլան Ցանրնաևին և նրա եղբորը՝ Ջոհարին։
Իրավապահներն այժմ փորձում են բացահայտել՝ արդյոք 24-ամյա Ռասելն ինքն է համակարգչում ներբեռնել այդ նյութերը, թե դրանք նրա ամուսնու ձեռքի գործն են, ով մահացել է ոստիկանության հետ փոխհրաձգության հետևանքով։

Դիտվել է՝ 1536

Մեկնաբանություններ