Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Մալայզիայում իշխանությունը կարող է փոխվել

Մալայզիայում իշխանությունը կարող է փոխվել
05.05.2013 | 11:46

Մալայզիայում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները, որոնց ընթացքում վերջին 50 տարվա ընթացքում Ազգային ճակատ կոալիցիոն կուսակցությունը կարող է կորցնել իշխանությունը։ Կոալիցիան գլխավորում է վարչապետ Նահիբ Ռազակը։ Ընդդիմադիր շարժումը գլխավորում է նախկին փոխվարչապետ Անվար Իբրահիմը։ Էկզիթ փոլի տվյալներով, երկու ուժերն էլ գրեթե հավասար հնարավորություններ ունեն։ Իբրահիմը զրկվել է պաշտոնից 15 տարի առաջ, 6 տարի անցկացրել է բանտում, սակայն հետագայում վերադարձել է քաղաքականություն։
Ընդդիմությանը հիմնականում ձայն է տալիս երիտասարդությունը, ովքեր փոփոխություններ են ակնկալում Մալայզիայում։

Դիտվել է՝ 1378

Մեկնաբանություններ