Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Սպանել են հայտնի լրագրողների զավակներին

Սպանել են հայտնի լրագրողների զավակներին
06.05.2013 | 11:33

Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենիա Նետոն ցավակցություն է հայտնել երկրում հայտնի լրագրողների ընտանիքին՝ վերջինիս երկու որդիների մահվան կապակցությամբ։ Շաբաթ օրը՝ վաղ առավոտյան, երկու երիտասարդներին գնդակահարել են ԱՄՆ սահմանի մոտ գտնվող Չիուաուա նահանգում։ Դատախազությունում հայտարարել են, որ տեղի ունեցածը, ամենայն հավանականությամբ, կապված չէ լրագրողների մասնագիտական գործունեության հետ։
Սպանվածների հայրը Դավիթ Պարամոն Մեքսիկայում հայտնի հեռուստա և հառիոհաղորդավար է։ Նրա կինը՝ Մարթա Գոնսալեսը, Չիուաուա նահանգում լույս տեսնող թերթի գլխավոր խմբագիր է։

Դիտվել է՝ 1413

Մեկնաբանություններ