Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Հայտնաբերվել են 10 տարի առաջ անհետ կորած աղջիկները

Հայտնաբերվել են 10 տարի առաջ անհետ կորած աղջիկները
07.05.2013 | 12:42

Ամերիկյան Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքի տներից մեկում ոստիկանությունը հայտնաբերել է 3 կանանց, որոնք առևանգվել էին մոտ 10 տարի առաջ։ Նրանք այժմ գտնվում են հիվանդանոցում, նրանց առողջական վիճակը բավարար է։ Ձերբակալվել է նաև 52-ամյա մի տղամարդ, ով ենթադրաբար պահում էր այդ կանանց։
Ամանդա Բերրին կորել է 2003 թվականին 16 տարեկան հասակում։ Ջինա Դեհեսուսն անհետացել է 1 տարի անց՝ 2004-ին, 14 տարեկանում, Միշել Նայթը՝ 2002-ին։ Այդ ժամանակ նա 20 տարեկան էր։
Ինչպես հայտնում են լրատվամիջոցները, ենթադրվում է, որ աղջիկները մահացած են, նրանցից մեկի մայրը համոզված էր, որ իր դստերը վաճառել են ստրկության։
Դեպքի հետ կապված հանգամանքները պարզվում են։

Դիտվել է՝ 1580

Մեկնաբանություններ