Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Վենեսուելայում կարգուկանոնը կհսկեն զինվորները

Վենեսուելայում կարգուկանոնը կհսկեն զինվորները
07.05.2013 | 12:45

Վենեսուելայի մայրաքաղաքում անվտանգության ապահովման և հանցավորության դեմ պայքարում կընդգրկվեն զինվորականներ։ Այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն։ Երկրի ղեկավարը հայտնել է, որ այդպիսով կկարողանան կտրուկ նվազեցնել հանցավորության մակարդակը։ ՄԱԿ-ի տվյալներով՝ Վենեսուելան գտնվում է այն երկրների առաջին հնգյակում, որտեղ մեծ թիվ են կազմում բռնի սպանությունները։ Վերջին տասնամյակում հանցավորության մակարդակը Վենեսուելայում ազգային աղետի է հասել։ Եթե աշխարհում 100 հազար բնակչի հաշվով սպանությունների թիվը միջինում 7 մարդ է, ապա Վենեսուելայում այդ թիվը պաշտոնապես հասնում է 50-ի։ Իսկ ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ այն իրականում 70-140-ի սահմաններում է։

Դիտվել է՝ 1289

Մեկնաբանություններ