Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Կիսանոր կառավարություն

Կիսանոր կառավարություն
07.05.2013 | 23:32

Նոր կառավարության կազմը հայտնի է: Տարածքային կառավարման, առողջապահության, արդարադատության, սոցիալական հարցերի, արդարադատության, արտակարգ իրավիճակների, արտաքին գործերի, բնապահպանության, գյուղատնտեսության, էներգետիկայի և բնական պաշարների, կրթության և գիտության, մշակույթի, պաշտպանության, սփյուռքի, տրանսպորտի և կապի, քաղաքաշինության նախարարները շարունակելու են պաշտոնավարել: Փոխվել է էկոնոմիկային նախարարը՝ Վահրամ Ավանեսյան: Յուրի վարդանյանն էլ նշանակվել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարար: Ֆինանսների նախարարությունը ղեկավարելու է Դավիթ Սարգսյանը:
Կառավարությունում ևս կառուցվածքային փոփոխություն կա՝ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն է նշանակվել կառավարության աշխատակազմի ղեկավար:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 8312

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ