Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Կիմ Չեն Ինը փոխել է պաշտպանության նախարարին

Կիմ Չեն Ինը փոխել է պաշտպանության նախարարին
13.05.2013 | 10:31

ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ինը նշանակել է երկրի նոր պաշտպանության նախարար։ Այդ մասին հայտնել են Կորեայի պետական լրատվամիջոցները։ Նախարար է դարձել քիչ ճանաչում ունեցող գեներալ Չեն Չոն Նամը։ Գեներալի ստույգ տարիքը հայտնի չէ։ Հայտնի է, որ նա զբաղեցնում էր հյուսիսկորեական բանակի առաջին կորպուսի հրամանատարի պաշտոնը։
Փորձագետները նշում են, որ 2011թ. իշխանության եկած Կիմ Չեն Ինն ավագ սերնդի գեներալների ազդեցության ներքո է։ Եվ պաշտպանության նախարարի փոփոխությունը հավանաբար երկրում սեփական դիրքերն ամրապնդելու փորձ է։

Դիտվել է՝ 1345

Մեկնաբանություններ