Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

ՄԱԿ-ը Սիրիայի հարցով բանաձև է ընդունել

ՄԱԿ-ը Սիրիայի հարցով բանաձև է ընդունել
16.05.2013 | 12:21

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան այսօր ձայների մեծամասնությամբ ընդունել է Սիրիայի մասին բանաձև, որը կտրուկ քննադատում է նախագահ Բաշար Ասադի իշխանությունը։ Փաստաթուղթը պատրաստել էին Սաուդյան Արաբիան և Քաթարը՝ Արևմուտքի աջակցությամբ։ Դրա օգտին քվեարկել է ՄԱԿ-ի անդամ 107 երկիր։ 12-ը, այդ թվում՝ Ռուսաստանը, դեմ են քվեարկել, 59-ը՝ ձեռնպահ։
Նման մի փաստաթուղթ օգոստոս ամսին ավելի մեծ աջակցություն էր ստացել միջազգային հանրության կողմից։ Այն ժամանակ նմանատիպ բանաձևի ընդունման համար ձայն էր տվել 133 երկիր։
Բանաձևում Սիրիայում տեղի ունեցողի ամբողջ պատասխանատվությունը դրվում է երկրի իշխանության վրա։

Դիտվել է՝ 1290

Մեկնաբանություններ