Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Համանախագահները այսօր Բաքվում են, վաղը` Երևանում

Համանախագահները այսօր Բաքվում են, վաղը` Երևանում
23.05.2013 | 21:36

Տարածաշրջանային այցի շրջանակներում մայիսի 23-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յան Քելին, Իգոր Պոպովը և Ժակ Ֆորը Բաքվում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ներկա վիճակը և հեռանկարները: Մայիսի 24-ին Երևանում համանախագահներին կընդունի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նախատեսված է հանդիպում և արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանի հետ:

Դիտվել է՝ 1236

Մեկնաբանություններ