Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Փորձելու են հենվել քաղաքացու վրա

Փորձելու են հենվել քաղաքացու վրա
29.05.2013 | 14:41

Որպես ընդդիմադիր ուժ հանրությանը ներկայացող «Նախախորհրդարանը» մայիսի 28-ին հանրահավաք էր հրավիրել Վանաձորում:

Բացի ստանադարտ ձևակերպումներից, որոնք նկարագորմ են հանրապետությունում տիրող վիճակը, Նախախորհրդարանի անդամները հայտարարել են նաև այլընտրանքային իշխանություն ձևավորելու անհրաժեշտության մասին: Իսկ «այլընտրանքային իշխանության մարմիններ» ասելով Նախախորհրդարանը նկատի ունի քաղաքացիական պայմանագրեր կնքելն ու դրանց միջոցով յուրաքանչյուր քաղաքացու լիազորությունը ստանալը՝ իշխանությունն իրականացնելու համար:

Քաղաքացու արժևորումը միշտ էլ սկզբում եղել է բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերի առանցքային հարցը, երբ նրանք հայտ են ներկայացրել ընդդիմադիր շարժումներ ղեկավարելու: Սակայն ավելի ուշ, նույն քաղաքացու անունից և քաղաքացու դիրքերից խոսողները հեռացել են քաղաքացուց, նրան օգտագործել զանգվածային միջոցառումներում ֆոն ապահովելու համար և լուծել անձնական, խմբակային և կուսակցական խնդիրներ:

Նախախորհրդարանին սպասվում է նույն փորձությունը՝ հենվելու՞ են քաղաքացու վրա, թե՞ քաղաքացիական ռեսուրսն օգտագործելով լուծելու են խմբակային հարցեր և դատապարտված են լինելու մյուս հզոր շարժումների նման մարել և նետվել մոռացության գիրկը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2000

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ