Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

«Ազգային տարազ հագած փոքրիկ երաժիշտները»

«Ազգային տարազ հագած փոքրիկ երաժիշտները»
30.05.2013 | 16:17

Հունիսի 1-ին Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանը կազմակերպում է Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառում` «Ճանաչենք մեր ազգային մշակույթը» խորագրով: «Ագուլիս» տիկնիկային թատրոնում լիբանանահայ դրամատուրգ Ռոբերտ Առաքելյանի «Արևիկը» թատերգության տիկնիկային ներկայացմամբ հանդես կգա Երևանի թիվ 137 դպրոցի աշակերտական թատերախումբը (գեղարվեստական ղեկավար` Կարինե Մաղաքյան, նկարիչ` Նինա Գրիգորյան): Ապա, տուն-թանգարանի նախաձեռնությամբ, տոնի առթիվ թատրոնի հանդիսատեսի համար հայրենասիրական և մանկական ազգագրական երգերի կատարումով հանդես կգա «Սասուն» ազգագրական համույթը (գեղարվեստական ղեկավար` Անդրանիկ սարկավագ Մանուկյան): Ծրագրում ընդգրկված են հետևյալ երգերը` «Արծիվ, սլացի՛ր» (հեղինակ` Մշեցի Մուրադ), ժողովրդական երգ «Հավքերն էկան», կոմիտասյան երգերի շարք:

«Մեր նպատակը յուրաքանչյուր տոն, եթե այն անգամ միջազգային է, ազգային գույներով ու բովանդակությամբ համեմելն է,- մեզ հետ զրույցում ասաց Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի վարիչ Կարինե Ռաֆայելյանը:- Այս նպատակով է, որ մենք մեր մանկահասակ հանդիսատեսին ցանկացանք մատուցել ազգային երգն ու պարը: «Սասուն» համույթի` ազգային տարազ հագած փոքրիկ երաժիշտները կնպաստեն, որ իրենց ելույթն ունկնդրող երեխաների մեջ ավելի խորանան սեփական ինքնության մասին ունեցած պատկերացումները, առավել ամուր արմատավորվի հայի տեսակը նրանց նկարագրում»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2845

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ