Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

«Ենի Ազերբայջանը» նախագահ է ընտրում

«Ենի Ազերբայջանը» նախագահ է ընտրում
01.06.2013 | 18:50

Հունիսի 7-ին Բաքվում կկայանա «Ենի Ազերբայջանի» համագումարը` օրակարգում ունենալով հոկտեմբերին նախագահական ընտրություններում թեկնածուի առաջադրման հարցը: Կուսակցության 83 շրջանային և քաղաքային կազմակերպություններից 750 պատվիրակ կմասնակցեն համագումարին: Բոլոր պատվիրակները նախագահի մեկ թեկնածու են տեսնում` Իլհամ Ալիևին: Թեկնածուների առաջադրումը սկսվելու է ընտրությունների օրից 60 օր առաջ: 2008-ին Սահմանադրության փոփոխությամբ Իլհամ Ալիևին հնարավորություն տրվեց երրորդ անգամ առաջադրվել: Սահմանադրության հերթական փոփոխություն (որը քիչ հավանական է ժամկետների առումով) կամ առաջին կին թեկնածուն` համագումարում մեծ ընտրություն պատվիրակները չունեն, վաղուց արդեն շրջանառվում է Իլհամ Ալիևի կնոջ` Մեհրիբան Ալիևայի իբրև նախագահի թեկնածուի անունը: Կլինի երրորդ տարբերակ, թե ոչ, պարզ կդառնա հունիսի 7-ին:

Ընդդիմությունը ևս մտադիր է մասնակցել նախագահական ընտրություններին, չի բացառվում, որ միասնական թեկնածուով:

Դիտվել է՝ 1241

Մեկնաբանություններ