Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

«Նոր ժողովրդավարության» նոր քայլը

«Նոր ժողովրդավարության» նոր քայլը
01.06.2013 | 18:54

Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասի «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում ցեղասպանությունն ու հոլոքոստը ժխտելու, այլատյացություն, ռասիզմ հրահրելու ու քարոզելու համար:

Օրինագիծը քրեական պատասխանատվություն է նախատեսում Հունաստանի խորհրդարանի կողմից ճանաչված ցեղասպանությունները, Հոլոքոստը, ինչպես նաև նացիստական Գերմանիայի կողմից իրականցված հանցագործությունների (որոնք ճանաչվել են միջազգային կամ հունական դատարանների կողմից) փաստերը խեղաթյուրելու, հերքելու կամ պաշտպանելու համարե: Բոլոր նրանք, ովքեր ,բանավոր, գրավոր, մամուլի, համացանցի միջոցով կամ ցանկացած այլ ձևով կհերքեն և կխեղաթյուրեն մարդկության դեմ կատարված հանցագործությունների փաստերը կպատժվեն 3 ամսից մինչև 3 տարվա ազատազրկմամբ և 5-ից 20 հազ. եվրո տուգանքով:
Փաստաթուղթը նաև պատիժ է նախատեսում նրանց համար, ովքեր որևէ անձի կամ անձանց խմբի նկատմամբ կքարոզեն, կհրահրեն ատելություն, խտրականություն կամ բռնություն՝ ռասայական պատկանելության, մաշկի գույնի, ծագման կամ ազգային կամ էթնիկական ծագման հիման վրա: Հունաստանի խորհրդարանը ճանաչել է Պոնտոսի հույների ցեղասպանությունը (1916–23 թթ., իրականացվել է Օսմանյան կայսրության և քեմալական Թուրքիայի կողմից, զոհվել է 353 հազ. մարդ, 1 մլն 400 հազարը՝ տեղահանվել), Հայոց ցեղասպանությունը (1915–23թթ., իրականացվել է Օսմանյան կայսրության և քեմալական Թուրքիայի կողմից, զոհվել է 1,5 մլն մարդ), Հոլոքոստը (Երկրորդ աշխարհամարտի (1939-45 թթ.) տարիներին ֆաշիստական Գերմանիայի իրագործած հրեաների, սլավոնների և գնչուների ցեղասպանությունն է: Գերմանիայում և զավթված երկրներում գտնվող համակենտրոնացման ճամբարներում ոչնչացվել են շուրջ 6 մլն հրեա, հարյուրհազարավոր սլավոններ, գնչուներ և էթնիկ այլ խմբերի ներկայացուցիչներ):

Դիտվել է՝ 1380

Մեկնաբանություններ