«Ազատություն» ռադիոկայանի հավաստմամբ՝ Հայաստան են բերվել «Искандер-М» տեսակի օպերատիվ-տակտիկական հրթիռային մի քանի համալիրներ: Грузия online կայքն այս մասին տեղեկություն էր տարածել դեռևս մայիսի 15-ին, որի համաձայն, ՌԴ թիվ 102 ռազմական բազան Գյումրիում լուրջ վերազինվում է:
«Искандер-М»-ը կարող է բարձր ճշգրտության հարվածներ հասցնել մինչև 500 կմ հեռավորության վրա: Ընդ որում, հրթիռի թռիչքի հետագծի առանձնահատկությունն այն է, որ պարզապես անհնար է գոյություն ունեցող կամ շահագործվող պաշտպանական համակարգերի միջոցով հարվածել նրան:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ