Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Երուսաղեմի հայոց պատրիարքը վաղը կգահակալի

Երուսաղեմի հայոց պատրիարքը վաղը կգահակալի
03.06.2013 | 15:23

Հունիսի 4-ին Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց վանքում կկատարվի Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի գահակալության արարողությունը: Գործող կարգի համաձայն` նորընտիր պատրիարքի թեկնածությունը հաստատում են երեք պետություններ` Հորդանանը, Պաղեստինը և Իսրայելը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ գահակալության արարողությանը կմասնակցեն Մայր Աթոռի Վանական խորհրդի նախագահ ու Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Մեծ Բրիտանիայի Հայոց թեմի առաջնորդ Տ.Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը:

Դիտվել է՝ 2938

Մեկնաբանություններ