Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

«Ռենեսանս Արմենիան» նախաձեռնողները ափյուռքից են

«Ռենեսանս Արմենիան» նախաձեռնողները ափյուռքից են
07.06.2013 | 14:57

Մամուլում լուրեր են շրջանառվում, թե Սփյուքում արդեն ձևավորվել է «Ռենեսանս Արմենիա» անունով համահայկական մի կառույց, որի ստեղծմանը նպաստել է նաև Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, Նախախոհրդարանի անդամ Ժիրայր Սեֆիլյանը: irates.am-ը վերջինիս խնդրեց մեկնաբանել իր և կառույցի առնչությունների մասին խոսակցությունները: Սեֆիլյանը ասաց. «Նախաձեռնությունը ծնվել է սփյուռքում տարբեր մտահոգ մարդկանց կողմից: Մենք ողջունում եք այդ մարդկանց մտահղացումը և իրենց հետ կապի մեջ ենք»,-ասաց Սեֆիլյանը, փաստորեն, հերքելով տեղեկությունները, թե ինքը կառույցը նախաձեռնողներից մեկն է:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 2138

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ