Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Պատժամիջոցներ՝ «Հզբոլահի» նկատմամբ

Պատժամիջոցներ՝ «Հզբոլահի» նկատմամբ
11.06.2013 | 12:14

Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի ներկայացուցիչները որոշել են պատժամիջոցներ սահմանել լիբանանյան «Հզբոլահ» շարժման նկատմամբ։ ,Հզբոլահըե սատարում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, ինչն էլ դարձել է պատժամիջոցների սահմանման պատճառ։ Պատժամիջոցները կառնչվեն շիաների այս կազմակերպության անդամների անշարժ գույքին և ֆինանսական ներդրումներին։
Նշենք, որ Արաբական պետությունների լիգան՝ և՜ սունիները, և՜ շիաները, նախկինում ամբողջությամբ սատարում էին «Հզբոլահին» Իսրայելի հետ պայքարում ունեցած ավանդի համար։ Սակայն վերաբերմունքն այս շարժման նկատմամբ փոխվեց վերջերս Սիրիայում տեղի ունեցող զարգացումներից հետո, երբ «Հզբոլահն» օգնեց Սիրիայի իշխանություններին ազատագրել Լիբանանի սահմանին գտնվող Էլ Քուսեյր քաղաքը։ Քաթարի, Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի և Թուրքիայի կողմից աջակցություն ստացող սիրիական ընդդիմությունը լիբանանյան շիաների «Հզբոլահ» խմբավորումն անվանել է իր թշնամին։

Դիտվել է՝ 1334

Մեկնաբանություններ