«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Քաղաքը մաքրվում է «անօրինական» գովազդներից

Քաղաքը մաքրվում է «անօրինական» գովազդներից
12.06.2013 | 16:30

Մայրաքաղաքում ապամոնտաժվել է օրենսդրության պահանջներին չհամապատասխանող ավելի քան 300 գովազդային վահանակ:

Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, նշում, որ մայրաքաղաքի արտաքին տեսքի ձևավորման աշխատանքների շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ աշխատանքներ են տարվում գովազդի ու լեզվի մասին օրենքների պահանջներին, ինչպես նաև Երևանի ավագանու համապատասխան որոշումներին հակասող գովազդային պաստառներն ու վահանակները ապամոնտաժելու ուղղությամբ:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը տեղեկացրել է, որ առաջիկայում Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի գեղարվեստի հանձնաժողովին են ներկայացվելու Երևան քաղաքի արդեն իսկ մշակված գովազդային վահանակների տեղադրման առանձնահատկություններն ու համաչափությունները:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1973

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ