Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Բրազիլիայում հակակառավարական ցույցեր են

Բրազիլիայում հակակառավարական ցույցեր են
21.06.2013 | 11:18

Բրազիլական Ռիբեյրան-Պրետու քաղաքում երեկ բողոքի ցույցերն ավարտվել են ողբերգությամբ։ Անհայտ անձը մեքենայով փորձել է անցնել մարդկանցով լի փողոցով, ինչի հետևանքով վրաերթի է ենթարկել մարդկանցից մեկին։ Տեղի լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ցուցարարները շրջապատել են Land Rover մակնիշի ավտոմեքենան, ինչը Բրազիլիայում համարվում է խիստ ճոխ և թանկարժեք։ Որոշ ժամանակ ցուցարարները սկսել են իրենց ագրեսիվ պահել, վարորդը սկզբում մեքենան հետ է տվել, այնուհետև սեղմել է գազին։ Մխրճվելով ցուցարարների մեջ՝ մեքենան հարվածել է մի քանի մարդու և փախուստի դիմել դեպքի վայրից։ Վթարի հետևանքով 3 մարդ վիրավորվել է, 18-ամյա մի երիտասարդ մահացել։ Միջադեպը տեսագրվել է ցուցարարների կողմից։ Ավելի ուշ ոստիկանությունը հայտնաբերվել է փողոցում լքված Land Rover-ը։ Մեքենայի սեփականատերը ճշգրտված է, և հայտարարված է հետախուզում։
Բրազիլիայում զանգվածային ցույցերն ուղղված են իշխանությունների վարած սոցիալ-տնտեսական քաղաքականության և կոռուպցիայի դեմ։ Դրանք սկսեցին այն բանից հետո, երբ խոշոր քաղաքներում բարձրացվեց տրանսպորտային ուղեվարձը։

Դիտվել է՝ 1204

Մեկնաբանություններ