Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Բրազիլիայում ընդվզումները չեն դադարում

Բրազիլիայում ընդվզումները չեն դադարում
23.06.2013 | 13:50

Բրազիլիայում, չնայած նախագահ Դիլմա Ռուսեֆի խոստացած տնտեսական բարեփոխումներին, նոր բախումներ են արձանագրվել ցուցարարների և անվտանգության ուժերի միջև։ Բողոքի ակցիաներ են երեկ տեղի ունեցել երկրի տասնյակ քաղաքներում, այդ թվում՝ Սան Պաուլուում։ Դրանք կրում էին խաղաղ բնույթ։ Կազմակերպիչները խոստացել են շարունակել բազմահազարանոց ցույցերը։
Ուրբաթ օրը երկրի ղեկավարը խոստացել էր մի շարք բարեփոխումներ իրականացնել մասնավորապես հասարակական տրանսպորտի, առողջապահության ոլորտներում, ինչպես նաև նշել էր, որ նավթարդյունահանումից ստացված եկամուտներից որոշակի ներդրումներ կկատարվեն կրթական ոլորտում։
Բրազիլիայում համընդհանուր ընդվզման առիթ էին դարձել տրանսպորտի ուղեվարձերի բարձրացումը, ինչպես նաև երկրում կաշառակերության մեծ ծավալները։

Դիտվել է՝ 1143

Մեկնաբանություններ