Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Էրդողանը հայտարարել է, որ ոստիկանները ստիպված էին ուժ կիրառել

Էրդողանը հայտարարել է, որ ոստիկանները ստիպված էին ուժ կիրառել
24.06.2013 | 10:30

Թուրքական ոստիկանությունը ստիպված էր կիրառել ջրցան սարքեր և արցունքաբեր գազ ցուցարարների դեմ։ Այդ մասին կիրակի ասել է Թուրքիայի վարչապետ Թայիպ Էրդողանը՝ ելույթ ունենալով Էրզրում քաղաքում Արդարություն և զարգացում կուսակցության համակիրների հանրահավաքում։ Շաբաթ օրը ցուցարարները դարձյալ գնացել ու շրջափակել են Ստամբուլի Թաքսիմ հրապարակը։ ՙՈստիկանությունը ցուցաբերել է համբերություն, երեք անգամ նախազգուշացրել է, սակայն ցուցարարները չեն ցրվել։ Ոստիկանները ստիպված էին նրանց հեռացնել հրապարակից՚,- նշել է Էրդողանը։ Նա դարձյալ մեղադրել է ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությանն անկարգություններ հրահրելու համար և հայտարարել է, որ վերջիններս համագործակցում են ահաբեկիչների հետ։

Դիտվել է՝ 1205

Մեկնաբանություններ