«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Եգիպտոսի շիաները միջազգային օգնության կարիքն ունեն

Եգիպտոսի շիաները միջազգային օգնության կարիքն ունեն
25.06.2013 | 11:26

Եգիպտոսում իշխանափախությունից հետո քաղաքական իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Եգիպտոսի շիա մահմեդականների առաջնորդ Մուհամմադ Գանեյմը միջազգային օգնություն է խնդրում իր հավատակիցներին սունիների կողմից դրսևորվող ագրեսիայից պաշտպանելու համար: Նա նշել է, որ Եգիպտոսի իշխանությունները չեն կարող պաշտպանել շիաներին, քանի որ նրանք անգամ սեփական անձը չեն կարող պաշտպանել:
Հիշեցնենք, որ երեկ 4 շիաներ են սպանվել գյուղաբնակ սունիների կողմից։ Եգիպտոսի նախագահ Մուհամադ Մուրսին դատապարտել է տեղի ունեցածը՝ այն անվանելով ստոր հանցագործություն:

Դիտվել է՝ 1160

Մեկնաբանություններ