«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

ԱՄՆ-ում ռեկորդային շոգեր են

ԱՄՆ-ում ռեկորդային շոգեր են
30.06.2013 | 12:50

ԱՄՆ որոշ արևմտյան նահանգներում օդի ջերմաստիճանը հասել է ռեկորդային ցուցանիշի՝ 50 և ավելի աստիճան։ Իշխանությունը բնակչությանը նախազգուշացրել է երկար չմնալ բաց երկնքի տակ։ Լաս Վեգասում արևային հարվածից մահացել է ծեր մի մարդ, ով բնակարանում չուներ օդափոխիչ։
Վերջին օրերին աննախադեպ շոգ է նաև Կալիֆորնիայում, Նևադայում և Արիզոնայի հարավային շրջաններում։ Այսօր սպասվում է ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ +57։ Նման տաքություն ԱՄՆ-ում եղել է շուրջ 100 տարի առաջ։

Դիտվել է՝ 1166

Մեկնաբանություններ