«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Եգիպտոսում պահանջում են նախագահական ընտրություններ

Եգիպտոսում պահանջում են նախագահական ընտրություններ
30.06.2013 | 12:53

Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիի հակառակորդներն այսօր երկրի տարբեր քաղաքներում դուրս են գալու փողոց, որպեսզի ստիպեն երկրի ղեկավարին անցկացնել նախագահի արտահերթ ընտրություններ։ Նման կոչով երեկ ելույթ է ունեցել Խաղաղության Նոբելյան մրցանակակիր, «Ադ-Դուստուր» կուսակցության ղեկավար Մուհամեդ Ալ Բարադեյը։ «Մենք հայտնվել ենք փակուղում: Երկիրը կործանման շեմին է ոչ միայն այն պատճառով, որ նախագահը «Մուսուլման եղբայրներից է», այլև որովհետև ռեժիմը կայացած չէ: Մենք Մուրսիին թույլատրել ենք երկիրը ղեկավարել, բայց նա դրան ընդունակ չէ: Երկիրն անկում է ապրում»,- ասել է Ալ Բարադեյը:

Դիտվել է՝ 1159

Մեկնաբանություններ