«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Բանակն արգելել է Եգիպտոսի նախագահին լքել երկիրը

Բանակն արգելել է Եգիպտոսի նախագահին լքել երկիրը
02.07.2013 | 12:31

Եգիպտոսի զինված ուժերն արգելել են նախագահ Մուհամեդ Մուրսիին ու նրա ընտանիքի անդամներին լքել երկրի տարածքը։ Այդ մասին այսօր հայտնել են երիտասարդական ընդդիմադիր «Թամարուդ» շարժման ներկայացուցիչները։ Ըստ նրանց՝ այդ արգելքը տարածվում է նաև նախագահի աշխատակազմի, «Մուսուլման եղբայրնե»՚ շարժման ներկայացուցիչների վրա։ Երեկ՝ Կահիրեում հակակառավարական ցույցերի ամենաթեժ պահին, Լոնդոն է մեկնել խորհրդարանի 4 պատգամավոր՝ իրենց ընտանիքի անդամների հետ։

Զինված ուժերը հետևում են նաև տեղական բանկերի կատարած բոլոր ֆինանսական փոխանցումներին և խոստանում են արգելափակել բոլոր գործարքները, որոնք կգերազանցեն սահմանված չափաքանակները։

Բանակի ներկայացուցիչների տվյալներով՝ ՙՄուսուլման եղբայրների՚ բոլոր ղեկավարներն այժմ գտնվում են տնային կալանքի տակ։

Դիտվել է՝ 1173

Մեկնաբանություններ