«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Հրաժարական է տվել Վատիկանի բանկի ղեկավարությունը

Հրաժարական է տվել Վատիկանի բանկի ղեկավարությունը
02.07.2013 | 12:34

Վատիկանի բանկի գլխավոր տնօրեն Պաոլո Չիպրիանին և նրա տեղակալ Մասիմո Տուլին հրաժարական են տվել։ Վատիկանի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ նշված պաշտոնյաներին հայտարարվում է երախտագիտություն՝ իրենց երկար և արդյունավետ աշխատանքի համար։ Նաև ասվում է, որ վերջիններս հրաժարական ներկայացնելու որոշումն ընդունել են անձամբ։

Նշենք, որ հունիսի 26-ին Հռոմի պապը նշանակել էր հատուկ հանձնաժողով՝ բանկի գործունեությունը ստուգելու համար։

Դիտվել է՝ 1164

Մեկնաբանություններ