21-րդ դարի առաջին տասնամյակում եղանակային ավելի շատ ռեկորդներ են գրանցվել, քան նախկին բոլոր տասնամյակներին։ Այդ մասին հաղորդում է ՄԱԿ-ի Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը։ Մասնագիտական զեկույցում նշված է, որ 1850 թվականից ի վեր, երբ իրականացվում են կլիմայական դիտարկումներ, վերջին տասնամյակն ամենատաքն է եղել։ Վերջին տարիներին դիտարկվում է նաև բարձր ջերմաստիճանի պատճառով գրանցված մահերի թվի աճ։
Օդերևութաբանները նկատում են, որ ամենայն հավանականությամբ այսօր Կալիֆորնիայում կգրանցվի պատմության մեջ ամենաբարձր ջերմաստիճանը։ ՄԱԿ-ը նշում է նաև, որ պետք է զարգացնել բնակչության շրջանում նախազգուշական համակարգերը, քանի որ Երկիր մոլորակի կլիման շարունակում է փոխվել։