Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Ֆրանսիան ներողություն է խնդրում Բոլիվիայից

Ֆրանսիան ներողություն է խնդրում Բոլիվիայից
04.07.2013 | 11:40

Ֆրանսիայի իշխանությունները ներողություն են խնդրել Բոլիվիայից՝ Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսի ինքնաթիռի թռիչքը երկրի օդային տարածքով արգելելու համար։ Հիշեցնենք, որ երեկ Մորալեսի օդանավը չնախատեսված վայրէջք է կատարել Վիեննայում, քանի որ մի շարք եվրոպական երկրներ փակել էին իրենց օդային տարածքները։ Կասկած կար, որ Մոսկվայից թռչող օդանավում կարող է գտնվել ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նշել է, որ թույլ է տրվել օդանավի թռիչքը, երբ պարզվել է, որ այն նախագահական է:
Իսկ Բոլիվիայում, ի պատասխան այս ամենի, այրում են ֆրանսիական դրոշներ։

Դիտվել է՝ 1095

Մեկնաբանություններ