«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Պաղպաղակներն արդեն վաճառվում են հայերեն մակնշմամբ

Պաղպաղակներն արդեն վաճառվում են հայերեն մակնշմամբ
04.07.2013 | 21:31

Երեկ «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունը հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես նշվում էր, որ «SNICKERS», «Mars», «Dove», «BOUNTY», «Starburst», «M&M’s», «Maltesers», «Twix», «Celebrations» պաղպաղակները վաճառվում են հիմնականումառանց հայերեն մակնշման:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ հայտնում է, որ այսօր առավոտյան արդեն վերոնշյալ պաղպաղակներում առկա մակնշման խնդիրը վերացված է, և պաղպաղակներն արդեն վաճառվում են նաև հայերեն մակնշմամբ:

Հասարակական կազմակերպությունը ողջունում է ներկրող ընկերության նման օպերատիվ գործելաոճը (հաշվի չառնելով ընկերության կողմից առկա խնդրի հերքման փաստը):

Դիտվել է՝ 860

Մեկնաբանություններ