Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Դատարանը պաշտպանեց հրապարակի ձայնը

Դատարանը պաշտպանեց հրապարակի ձայնը
04.07.2013 | 21:35

Հունիսի 8-ին Ստամբուլի դատարանը չեղյալ է համարել Թաքսիմ հրապարակի վերակառուցման ծրագիրը, ոչ ընդգրկում էր Գեզի այգում Օսմանյան կայսրության հրետանային գնդի զորանոցի վերականգնումը իբրև առևտրային կենտրոն ու մզկիթ: Հունիսի 8-ի որոշումը հայտնի է դարձել հուլիսի 3-ի երեկոյան: Դատարանը գտնում է, որ վերակառուցման ծրագրերը չեն համապատասխանում օրենսդրությանը և քանի դեռ քաղաքապետարանը քաղաքի զարգացման, ավելի կոնկրետ` Թաքսիմ հրապարակի զարգացման նոր նախագիծ չի ներկայացրել, հրապարակի և այգու տեսքը փոխող որևէ շինարարություն անօրինական է: Թուրքիայի վարչապետը բողոքի ցույցերի օրերին հայտարարել էր, որ կհամաձայնի դատարանի ցանկացած որոշման, եթե անգամ լինի ոչ կառավարության օգտին: Գեզի այգու և Թաքսիմ հրապարակի տարածքում շինարարության դեմ դատական հայց էր ներկայացրել Ստամբուլի ճարտարապետների պալատը:

Դիտվել է՝ 1236

Մեկնաբանություններ