Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

ԵԱՀԿ ԽՎ-ն իր տարածքի հակամարտությունների մասին

ԵԱՀԿ ԽՎ-ն իր տարածքի հակամարտությունների մասին
04.07.2013 | 21:42

Ստամբուլում ավարտվել է ԵԱՀԿ ԽՎ ամառային նստաշրջանը: Հավարտ աշխատանքների` ընդունվել է հռչակագիր, որում անդրադարձ կա նաև ԵԱՀԿ տարածքի հակամարտություններին, այդ թվում` ԼՂ հիմնախնդրին. «ԵԱՀԿ ԽՎ-ն կոչ է անում ակտիվացնել քաղաքական ջանքերը՝ չկարգավորված հակամարտությունների համար խաղաղ և կենսունակ լուծում գտնելու ուղղությամբ: ԵԱՀԿ-ում նախագահող երկրներին և հակամարտող կողմերին վճռականորեն կոչ է անում կրկնապատկել ջանքերը Կովկասում և Մոլդովայի Հանրապետությունում առկա ձգձգվող հակամարտությունների առնչությամբ լուծման ուղիներ գտնելու համար: Մասնակից երկրներին կոչ է անում երաշխավորել Վրաստանի տարածքների ապաբռնազավթման գործընթացի մեկնարկը և խորհուրդ է տալիս համաձայնեցնել բոլոր ներքին տեղահանվածների անվտանգ և արժանապատիվ վերադարձի (Աբխազիա և Ցխինվալի շրջան) մեխանիզմները:

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին կոչ է անում շարունակել համագործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ ԼՂ հակամարտության կարգավորման ուղիներ գտնելու համար»:
«ԵԱՀԿ ԽՎ-ն սատարում է մասնակից երկրների տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնխելիության և ինքնիշխանության սկզբունքները»:

Դիտվել է՝ 1087

Մեկնաբանություններ