«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Սիրիային սով է սպառնում

Սիրիային սով է սպառնում
05.07.2013 | 14:13

Սիրիայում մթերային ապահովման խնդիրը վերջին մեկ տարվա ընթացքում էապես վատթարացել է, և հակամարտության շարունակման դեպքում իրավիճակն էլ ավելի կսրվի։ Այդ մասին հաղորդվում է FAO-ի համապատասխան զեկույցում։ Համաձայն փաստաթղթի՝ Սիրիայի բնակչության 4 միլիոնն ի վիճակի չէ իրեն ապահովել սննդով։ Պատճառն արդյունաբերության ծավալների կտրուկ նվազումն է։ Մասնավորապես հացահատկի բերքը կրճատվել է 40 տոկոսով։ Հակամարտությունը բացասաբար է ազդել գյուղատնտեսության բոլոր ոլորտների վրա։ Խոշոր եղջերավոր անասունների պատվաստումներ չեն իրականացվում, ինչը կարող է սպառնալ անասնապահությանը։

Դիտվել է՝ 1126

Մեկնաբանություններ