«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

«Մուսուլման եղբայրները մեր հասարակության մասն են»

«Մուսուլման եղբայրները մեր հասարակության մասն են»
07.07.2013 | 21:40

«Մուսուլման եղբայրները» պետք է մասնակցեն հաշտեցման գործընթացին` գտնում է 2005 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, ՄԱԳԱՏԷ-ի նախկին տնօրեն Մուհամեդ էլ Բարադեյը: «Շպիգելին» հարցազրույցում նա ասել է. «Մուսուլման եղբայրները մեր հասարակության մասն են և ես մեծ հույսեր ունեմ, որ նրանք կմասնակցեն հետագա բանակցություններին»: Նա դեմ է հետհեղափոխական վհուկների որսին և որևէ խմբի կամ անձի անապացույց հետապնդումներին. «Ազգային համաձայնության պայմանն է, որ ոչ ոք առանց համոզիչ հիմքերի չի կարող դատվել»: Էլ Բարադեյը հարգալից վերաբերմունք է պահանջում պաշտոնանկված նախագահ Մուհամեդ Մուրիսիի նկատմամբ:

Դիտվել է՝ 1199

Մեկնաբանություններ