Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Բրազիլիան ԱՄՆ-ից բացատրություն է պահանջում

Բրազիլիան ԱՄՆ-ից բացատրություն է պահանջում
08.07.2013 | 18:08

Բրազիլիայի իշխանությունները Միացյալ Նահանգներից բացատրություն են պահանջում հրապարակված լուրերի առնչությամբ, ըստ որոնց, ամերիկյան հատուկ ծառայությունները հետևել են Բրազիլիայի միլիոնավոր բնակչության ինտերնետային գրառումներին ու լսել հեռախոսային խոսակցությունները: Բրազիլիայի արտգործնախարար Անտոնիու Պատրիոտն ասել է, թե խիստ անհանգստացած է փաստով, որ Բրազիլիայի քաղաքացիները դարձել են լրտեսության օբյեկտ: Նա մտադիր է դիմել ՄԱԿ-ին միջազգային կապի կանոնների մշակման համար, որպեսզի ուժեղացվի համացանցում մասնավոր ինֆորմացիայի պաշտպանությունը:
Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը մի քանի նախարարների խորհրդակցության է հրավիրել, որպեսզի քննարկեն ստեղծված իրավիճակը: Դաշնային ոստիկանությունը և բրազիլական հեռուսատահաղորդակցության գործակալությունը հետաքննություն կանցկացնեն, որպեսզի իմանան՝ արդյոք ամերիկյան հատուկ ծառայությունների լրտեսությանը մասնակցե?լ են տեղական ինտերնետ-պրովայդերները: Ավելի վաղ բրազիլական թերթերը ԱՄՆ-ի ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի բացահայտումների վերաբերյալ հրապարակումների մեջ նշել էին, թե Բրազիլիան ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում է Չինաստանի, Ռուսաստանի, Իրանի և Պակիստանի հետ միասին:
Ինչ վերաբերում է Սնոուդենի ճակատագրին, երեկ Վենեսուելայի իշխանությունները հայտարարել էին, թե պատրաստ են քաղաքական ապաստան տրամադրել Սնոուդենին և սպասում են վերջինիս պատասխանին: Այսօր սպասվում է, որ Սնոուդենը որոշում կկայացնի` ընդունո՞ւմ է Վենեսուելայի առաջարկը, թե ոչ: Դրական պաստասխսնի դեպքում կքննարկվեն նրա` Կարակաս հասնելու հնարավորությունները:
Հավելենք, որ ըստ PRLOG-ի հրապարակման, որը հղում էր արել Al Jazeera-ին, Սնոուդենը արդեն Վենեսուելայում է: Aljazeera.com կայքում նշված լուրի մեր որոնումները արդյունք չտվեցին: Հրապարակումը, ամենայն հավանականությամբ, ապատեղեկատվություն էր:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1185

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ