Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Էլսբերգը աջակցում է Սնոուդենին

Էլսբերգը աջակցում է Սնոուդենին
11.07.2013 | 13:18

Ամերիկյան ռազմական վերլուծաբան Դանիել Էլսբերգը, ով հայտնի է որպես «Պենտագոնի փաստաթղթերի» բացահայտող, օրերս հայտարարել է, թե աջակցում է ԱՄՆ ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին և համարում է, որ վերջինս ճիշտ է վարվել` փախչելով Միացյալ Նահանգներից: Washington Post-ում պատասխանել է ընթերցողների հարցերին, ովքեր քննադատում են Սնոուդենին դատարանի առջև կանգնելու փոխարեն ԱՄՆ-ից փախչելու և երկրի սահմաններից դուրս քաղապաստան խնդրելու համար:

«Շատերը Սնոուդենին համեմատում են ինձ հետ` երկրից հեռանալու և ապաստան փնտրելու մեջ դատարանի առաջ կանգնելու փոխարեն: Ես համաձայն չեմ: Երկիրը, որտեղ ես մնացել եմ, եղել է մի այլ Ամերիկա շատ տարիներ առաջ»,- գրել է Էլսբերգը: Վերջինս 1971-ին ԶԼՄ-ներին էր փոխանցել «Ամերիկա-վիետնամական հարաբերություններ, 1945-1967: Հետազոտություն» գաղտնի ժողովածուն, որը հետագայում հայտնի դարձավ իբրև «Պենտագոնի փաստաթղթեր»: Ժողովածուն պարունակում էր տեղեկություններ Վիետնամի պատերազմի մասին և դրա նախապատմությունը: Էլսբերգը ձերբակալվել էր և կանգնել դատարանի առաջ, նրան սպառնում էր 115 տարվա ազատազրկում, բայց ապացույցների հավաքման միջոցները, որոնք կատարվել էին մարդու իրավունքների ակնհայտ խախտմամբ (հեռախոսային խոսակցությունների գաղտնալսում, անօրինական խուզարկություններ և այլն) հասարակության կողմից բացասական գնահատականի արժանացան: Հասարակական աջակցության մեծ շարժում ծավալվեց, և Էլսբերգը արդարացվեց: Սնոուդենի շուրջ ստեղծված իրավիճակը համեմատելով իր հետ, նա նշել է, որ ձերբակալվելուց հետո ինքն ազատ է արձակվել գրավի դիմաց, և իրեն թույլ են տվել շարունակել խոսել իր դիրքորոշման մասին Վիետնամի պատերազմի վերաբերյալ: Նրա խոսքերով` դժվար թե Սնոուդենին նման հնարավորություն տրվի: «Ես հուսով եմ, որ Սնոուդենի բացահայտումների շնորհիվ շարժում կծավալվի մեր ժողովրդավարությունը փրկելու համար, բայց նա չէր կարող դառնալ այդ շարժման մի մասը, եթե մնար այստեղ: Կա զրո հնարավորություն, որ նրան բաց կթողնեն, եթե վերադառնա այստեղ: Նա համարյա կլիներ ամբողջովին մեկուսացված»,- գրել է Էլսբերգը:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 870

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ