Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Իսպանիան պաշտոնապես ներողություն է խնդրել Բոլիվիայից

Իսպանիան պաշտոնապես ներողություն է խնդրել Բոլիվիայից
16.07.2013 | 12:01

Իսպանիան ներողություն է խնդրել Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսի ինքնաթիռի հետ կապված միջադեպի համար։ Երեկ Բոլիվիայի իշխանություններին համապատասխան դիվանագիտական նոտան հանձնել է այդ երկրում Իսպանիայի դեսպան Անխել Վասկեսը։ ՙԻսպանիան խորապես ցավում է նշված փաստի կապակցությամբ։ Մենք ներողություն ենք հայցում տեղի ունեցածի համար՚,- ասել է դեսպանը։ Միաժամանակ չի նշվում՝ արդյոք Բոլիվիայի իշխանություններն ընդունել են ներողությունը։

Հուլիսի 2-ին Մոսկվայից թռչող Բոլիվիայի նախագահի ինքնաթիռը հարկադիր վայրէջք էր կատարել Վիեննայում, քանի որ եվրոպական մի շարք երկրներ փակել էին իրենց օդային տարածքը՝ մտավախություն ունենալով, որ օդանավում է գտնվում ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը։

Դիտվել է՝ 978

Մեկնաբանություններ