Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Եգիպտոսի նոր կառավարությունը երդվել է հավատարիմ լինել նորանշանակ նախագահ Մանսուրին

Եգիպտոսի նոր կառավարությունը երդվել է հավատարիմ լինել նորանշանակ նախագահ Մանսուրին
18.07.2013 | 11:40

Եգիպտոսի նոր կառավարությունը, որը կազմավորվել է երեքշաբթի նոր դժգոհությունների ալիք է բարձրացրել: Այդուհանդերձ, ըստ Սահմանադրության,եգիպտական նախագահության նստավայրում կատարվել է երդման արարողության: Ժամանակավոր նախագահ է նշանակվել Ադլի Մանսուրը:

«Ազատություն և Արդարություն կուսակցություն»-ը, որը հանդիսանում է «Մահմեդական եղբայրության» քաղաքական թև, հայտարարել է, որ դա ոչինչ չի փոխում. «Սա չի փոխում ոչինչ: Մենք ունենք կառավարություն և լեգիտիմ նախագահ. Ինչն է ստիպում այս դավադիրներին նման անօրինական քայլեր անել»,-կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Սամիր Նաբիլի խոսքերը փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»:

Եգիպտոսի նոր «կաբինետում» ընդգրկվել են 35 նախարարներ, նրանք երդվել են հավատարիմ լինել նորանշանակ նախագահ Մանսուրին:Արաորողությունը տեղի է ունեցել Կահիրեում ` Ալ-Իթթիհադիա եգիպտական նախագահների պալատում:

Եգիպտոսը ապրում է քաղաքական ծանր ճգնաժամի վերջին օրերը, ինչի արդյունքում երկրի տարբեր քաղաքներում և փողոցներում մեծ բախումներ եղան:

Հիշեցնենք`Բանակը հայտարարեց Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մուրսի հրաժարականի մասին, որը, իր ընկեր-իսլամիստների հետ միասին ձերբակալվեց: Պետության նախագահ նշանակվեց Սահմանադրական դատարանի նախագահ Ադլի Մանսուրը:

Մուրսիի կողմանկիցները կոչ էին արել չդադարեցնել բողոքի ակցիան այնքան ժամանակ, քանի դեռ Մուրսին չի վերադարձել իր աթոռին: Զանգվածային ցույցերը հասան մինչև եգիպտական հայտնի հանգստավայրերը` Հուրգադա և Շարմ Էլ Շեյխ:

Միևնույն ժամանակ,եգիպտական բանակը ՆԳՆ-ի հետ համատեղ, ընդլայնված շրջանակներով պայքարում է ահաբեկչական գործողությունների դեմ, նրանց զգալի հակահարված հասցնելով Սինայի թերակղզում:

Ըստ Եգիպտոսի պաշտպանության նախարարի, որը նոր է կառավարության կազմում, մի քանի անգամ առաջարկել է նախկին նախագահ Մոհամմեդ Մուրսին`անցկացնել ազգային հանրաքվե` հանուն երկրի ապագայի, բայց ապարդյուն:

«Փողոց դուրս եկած մարդկանց տեսնելով ցրվեց իմ բոլոր կասկածները այն բանի հանդեպ`թե ո՞ր կողմն է օրինականությունը»,-ընդգծել է պաշտպանության նախարար Աբդել Ֆաթահ ալ-Սիսին:

Դիտվել է՝ 1178

Մեկնաբանություններ