Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Էրդողանը կորցնում է իրականության զգացողությունը

Էրդողանը կորցնում է իրականության զգացողությունը
19.07.2013 | 11:34

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օրինական չի համարում Եգիպտոսի փոխնախագահ Մուհամեդ էլ Բարադեյի իշխանությունը և Եգիպտոսի նախագահ է ընդունում 2012 թ. ընտրություններում հաղթած Մուհամեդ Մուրսիին: Էրդողանը հրաժարվել է անգամ Բարադեյի հետ հեռախոսազրույցից` պատճառաբանելով, որ այդ պաշտոնում նա նշանակվել է հեղաշրջումի արդյունքում: Թուրքիայի վարչապետը գտնում է, որ եգիպտացիները տեղները նստած չեն մնա և հեղաշրջման դեմ պայքարի դուրս կգան, նա դեռ հույս ունի, որ մուսուլման եղբայրները (իսկ նրանց հետ թուրքերը սերտ համագործակցում էին) կվերադարձնեն կորցրած իշխանությունը: Մերձավոր Արևելքի կենտրոնի տնօրեն Ստանիսլավ Տարասովը գտնում է, որ Թուրքիա-Եգիպտոս ալյանսը փլուզվեց: Թուրքիայի իսլամիստական կառավարող կուսակցությունը մարտավարական դաշինքի մեջ էր Եգիպտոսի «Մահմեդական եղբայրների» հետ, երբ նախագահական ընտրություններում հաղթեց Մուհամեդ Մուրսին, Անկարայում վստահ էին, որ Թուրքիան կդառնա տարածաշրջանի առաջատար ուժ: Մուրսիի իշխանազրկումից հետո ալյանսը վերացավ, մի կողմ քաշվեցին Պարսից ծոցի երկրները և Թուրքիան հայտնվեց արտաքին քաղաքական մեկուսացման մեջ: Այլ փորձագետներ համարում են, որ Թուրքիան սխալվել է և ներքին, և արտաքին քաղաքականության մեջ ու հայտնվել է բավականին թույլ դիրքերում: Եգիպտոսի ներքաղաքական իրավիճակի վրա մեծացել է Սաուդյան Արաբիայի ներգործությունը, որ Եգիպտոսի համար պայքարում «հաղթեց» Կատարին ու Պարսից ծոցի երկրներին: Վերջիվերջո, Թուրքիան հարկադրված կլինի շփվել Եգիպտոսի նոր ղեկավարության հետ: Եգիպտոսն արդեն երկու տարի առաջվանը չէ` տարածաշրջանային առաջատարից Կահիրեն վերածվել է միջազգային օգնության հաշվին ապրող երկրի` առանց արտաքին ֆինանսական ներարկումների կառավարությունը չի կարողանում կերակրել ժողովրդին, առավելևս` խոստացած բարեփոխումները սկսել: Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Քուվեյթը արդեն հայտարարել են, որ Եգիպտոսի ժամանակավոր կառավարությանը 12 միլիարդ դոլար են հատկացրել: Նրանք գտնում են, որ իր խնդիրների հետ միայնակ մնացած Եգիպտոսը կարող է ապակայունացնել տարածաշրջանի դրությունը: 85 միլիոն բնակչություն ունեցեղ Եգիպտոսի իրավիճակը ներգործում է արաբական աշխարհի վրա: Եթե Եգիպտոսում ուժեղանան էքստրեմիստական տրամադրությունները, կարող են փոխանցվել հարևան Իսրայելին: Սինայի թերակղզին կհայտնվի բարդ իրավիճակում` Եգիպտոսի իսլամիստները կսփռվեն տարբեր երկրներ:

Դիտվել է՝ 1187

Մեկնաբանություններ