Դատաբժշկական փորձաքննությունը հնդկական Բիհար նահանգում մահացած 23 երեխաների սննդում հայտնաբերել է թունավոր նյութեր։ Թույնը հայտնաբերվել է մի շարք մթերքներում, մասնավորապես բանժարեղենով բրնձում, կարագում։ Ոստիկանությունը շարունակում է տեղի ունեցածի հետաքննությունը։ Անվճար սնունդ հատկացվում է պետական կրթօջախներում, որոնք նախատեսված են սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար։