Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աբաս Արագչին հայտարարել է, որ նորընտիր նախագահ Հասան Ռուհանիի երդմնակալության արարողությանը հրավիրվել են բոլոր երկրների նախագահները` այդ թվում եվրոպական երկրների ու ԱՄՆ-ի: Մի քանի երկրների նախագահներ արդեն ընդունել են հրավերը: Օգոստոսի 4-ին պարզ կդառնա` ովքեր կժամանեն: