Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Դա պարզապես այլ միություն է

Դա պարզապես այլ միություն է
24.07.2013 | 11:50

Բրյուսելում հանդիպել են ԵՄ անդամ 28 և Արևելյան գործընկերության անդամ 6 երկրների արտաքին գործերի նախարարները` քննարկելու ԵՄ-ի հետ փոխհարաբերությունները: Արևելյան հարևանության 6 երկրներից Ուկրաինան նոյեմբերին պատրաստվում է ստորագրել Ասոցացման և խոր ու համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրերը: Եվրոպայի հետ առևտրի ազատականացման բանակցությունները հաջող ավարտել են Մոլդովան ու Վրաստանը: Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն Եվրասիական, թե Եվրամիություն հարցին պատասխանել է. «Մենք հետաքրքրված չենք անդամակցել որևէ միության, որի անդամ է հանդիսանում Ռուսաստանը: Մենք ցանկանում ենք ընդամենը լավ երկկողմ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ: Այնպես որ չենք կարող համեմատել ԵՄ ազատ առևտրի համաձայնագիրը Մաքսային Միության հետ: Դա պարզապես այլ միություն է»:

Դիտվել է՝ 1045

Մեկնաբանություններ