Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Զոհերի թիվը Եգիպտոսում ավելանում է

Զոհերի թիվը Եգիպտոսում ավելանում է
27.07.2013 | 13:44

Բողոքի զանգվածային ցույցերը, որոնք շարունակվում են Եգիպտոսում, հանգեցրել են բախումների։ Ըստ որոշ լուրերի՝ զոհվել է 31 մարդ, կան բազմաթիվ վիրավորներ։

Ամբողջ գիշեր շարունակվել են բախումները նախկին նախագահ Մուրսիի կողմնակիցների և հակառակորդների միջև։ Ցույցերը զուգահեռաբար անցկացվել են երկրի մի շարք քաղաքներում։ Միայն Ալեքսանդրիայում բախումներից մահացել է 5 մարդ։ Զանգվածային ցույցերը մեկնարկել են ուրբաթ՝ երեկոյան աղոթքից հետո։

Այս գիշեր Եգիպտոսի ներքին գործերի նախարար Մոհամեդ Իբրահիմը հայտարարել է, որ Կահիրեում ՙՄուսուլման եղբայրների՚ ցույցերին վերջ կդրվի մոտ ժամերին և օրենքի սահմաններում։ Թե ինչ մեթոդներով վերջ կդրվի, նախարարը չի հստակեցրել։

Դիտվել է՝ 886

Մեկնաբանություններ