Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը France24 հեռուստաալիքին հարցազրույցում ԼՂ հակամարտության մասին ասել է. « 2012 թ. ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում նշանավորվեց զարգացման բացակայությամբ: Ադրբեջանական կողմը կարծում է, որ պատճառը ստատուս քվոն ցանկացած գնով պահպանելու Հայաստանի իշխանությունների ձգտումն է: Բանակցային գործընթացի փակուղին հնարավոր է հաղթահարել փուլ առ փուլ՝ պետք է սկսել հայկական զորքերը ադրբեջանական գրավյալ տարածքներից դուրս բերելուց: ԼՂ-ին հարակից շրջաններից զորքերի դուրս բերումը մեզ թույլ կտա աշխատանքներ սկսել հաղորդակցման ուղիները բացելու, փախստականներին վերադարձնելու, խաղաղասիրական նախաձեռնություններ իրականացնելու ուղղությամբ»: Նախարարը ֆրանսիական հեռուստաալիքով էլ սպառնացել է, որ «Ադրբեջանը կարող է ընտրել խնդիրն այլ ճանապարհով կարգավորելու տարբերակը: Ադրբեջանի տնտեսությունն այսօր դինամիկ զարգանում է, և գեղեցիկ մի օր Ադրբեջանը կարող է որոշել, որ բավ է ինչքան անարգանք է կրել և որ պատրաստ է հարցը լուծել այլ ճանապարհով»: