Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Պակիստանում նախագահ են ընտրում

Պակիստանում նախագահ են ընտրում
30.07.2013 | 11:10

Այսօր Պակիստանում կանցկացվեն նախագահական ընտրություններ։ Երկրի սահմանադրության համաձայն՝ երկրի ղեկավարն ընտրվում է ընտրողների կոլեգիայի կողմից, որի կազմում մտնում են խորհրդարանի երկու պալատների պատգամավորներ, ինչպես նաև՝ երկրի բոլոր շրջանների ներկայացուցիչներ։

Ընտրություններում հաղթելու մեծ հավանականություն ունի իշխող կուսակցության՝ Պակիստանյան մուսուլմանական լիգայի թեկնածու Մամնուն Հուսեյնը։ Նա խոշոր գործարար է, նախկին նահանգապետ։

Դիտվել է՝ 1716

Մեկնաբանություններ