Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Նախագահական ընտրություններ՝ Զիմբաբվեում

Նախագահական ընտրություններ՝ Զիմբաբվեում
31.07.2013 | 15:16

Այսօր Զիմբաբվեում անցկացվում են նախագահական ընտրություններ։ Ինչպես սպասվում է, մասնակցությունը քվեարկությանը լինելու է մեծ։ 33 տարի երկիրը ղեկավարող Ռոբերտ Մուգաբեն երեկ հայտարարել է, որ պարտվելու դեպքում հրաժարական կտա։ Այդ հայտարարությունն արվեց այն բանից հետո, երբ վարչապետ Մորգան Ցվանգիրայի կուսակցությունը նախագահի քաղաքական ուժին մեղադրեց ընտրացուցակները կեղծելու համար։

Նախընտրական արշավը Զիմբաբվեում անցել է հանգիստ, սպառնալիքների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։

Քվեարկությունը սկսվում է առավոտյան ժամը 9-ին և կավարտվի 21.00։ Պաշտոնական արդյունքները կհրապարակվեն քվեարկության ավարտից 5 օր հետո։

Դիտվել է՝ 985

Մեկնաբանություններ