ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոն փորձել է կազմակերպել հատուկ ծառայությունների նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենի հոր այցելությունը Մոսկվա, որպեսզի վերջինս համոզի որդուն վերադառնալ հայրենիք։ Այդ մասին 52-ամյա Լոն Սնոուդենը հայտնել է ՙՎաշինգտոն պոստին՚ տված հարցազրույցում։
Ավագ Սնոուդենը պաշտոնաթող սպա է։ Նա հայտնել է որ գործակալներն իր տանը հայտնվել են որդու հետ կապված աղմուկից երկու օր անց։ Ինքը նրանց պատմել է այն, ինչ կարող էր, բացի այդ, ներկայացրել է որդու հետ էլեկտրոնային նամակագրությունը։
ՙԻհարկե, ես կարող էի մեկնել Մոսկվա, սակայն չեմ ցանկանում հատուկ ծառայությունների ձեռքին գործիք դառնալ՝ որպեսզի էմոցիոնալ ազդեցություն գործեմ որդուս վրա՚,- ասել է Լոն Սնոուդենը։